Միջին ամսական անվանական աշխատավարձը
այս տարվա մայիսին կազմել է 276 հազար 889 դրամ, այդ թվում տղամարդիկ ստացել են 344 հազար 640 դրամ, իսկ կանայք՝ 213 հազար 240 դրամ։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած
տվյալներից (նախնական) դատելով՝ ամենաբարձր (միջին) աշխատավարձը ստանում են կապի և
տեղեկատվության, ինչպես նաև ապահովագրական և ֆինանսական գործունեության ոլորտում՝ համապատասխանաբար
850 հազար 743 և 803 հազար 560 դրամ։
Նկատենք, որ տնտեսական գործունեության այս՝ կապի և տեղեկատվության ոլորտում աշխատող տղամարդիկ ստանում են 1 մլն 27
հազար 387 դրամ, իսկ կանայք անհամեմատ ավելի քիչ՝ 604 հազար
587 դրամ, իսկ ֆինանսական ու ապահովագրական գործունեության ոլորտում տղամարդիկ 1 մլն 155 հազար 154 դրամ են ստանում,
կանայք՝ 571 հազար 840 դրամ։ Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի
շահագործում ոլորտում էլ աշխատավարձը 475 հազար 550 դրամ է, այս ոլորտում աշխատող տղամարդիկ
ստանում են 497 հազար 135 դրամ, կանայք՝ 349 հազար 313 դրամ։ Հանքարդյունաբերության ոլորտին՝ ամսական
անվանական միջին աշխատավարձի համեմատաբար բարձր
լինելու տեսանկյունից հաջորդում է պետական կառավարման և պաշտպանության, պարտադիր
սոցիալական ապահովության ոլորտը՝ 358 հազար 50 դրամ։ Նկատենք, որ այս ոլորտում էլ գործունեություն
իրականացնող տղամարդիկ կանանցից բարձր են վարձատրվում՝ համապատասխանաբար
398 հազար 985 դրամ և 326 հազար 671 դրամ։
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում էլ միջին անվանական ամսական
աշխատավարձը 278 հազար 25 դրամ է (տղամարդիկ՝ 299 հազար 734 դրամ, կանայք՝ 256 հազար 947), կրթության ոլորտում էլ
աշխատավարձը շարունակում է ցածր լինել՝ 156 հազար 295 դրամ (տղամարդիկ՝ 173 հազար 850 դրամ, կանայք՝ 151 հազար 29 դրամ)։
Ամենացածր ամսական անվանական միջին աշխատավարձը կացության և հանրային սննդի կազմակերպման
ոլորտում է՝ 142 հազար 305 դրամ։ Տնտեսական գործունեության այս ոլորտում աշխատող
տղամարդիկ միջինում ստանում են 161 հազար
649 դրամ, կանայք՝ 127 հազար 399 դրամ։ Սպասարկման
ոլորտում էլ աշխատավարձերը ցածր են՝ 152 հազար
690 դրամ. տղամարդիկ այս ոլորտում աշխատելով
ստանում են 189 հազար 279 դրամ, կանայք՝ 125 հազար 815 դրամ։ Այլ ոլորտներում ամսական անվանական աշխատավարձերի
չափի մասին՝ այս հղումով ։
Հ. Մ.