Էրդողանը՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինելու մասին

Ճիշտ չէ աշխարհը բաժանելը կամ նրա վրա ստվեր գցելը տարածաշրջանում (Հարավային Կովկասում)։ Այս մասին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինելու մասին հարցին։  


Էրդողանը նշել է, որ հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։


«Անհրաժեշտության դեպքում մենք այդ թեմաները կքննարկենք Մակրոնի հետ։ Մենք շուտով նորից կհանդիպենք նրա հետ, և եթե տարածաշրջանում բացասական միտումներ լինեն, մենք դա կքննարկենք նրա հետ»,- հավելել է Թուրքիայի նախագահը։