Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում
խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվանել է «ժողովրդավարության և
արժանապատվության հաղթանակ»։ Չնայած առաջին տուրում գրանցած հաջողությանը և
կանխատեսումներին, ծայրահեղ աջերը հայտնվել են միայն երրորդ տեղում։
«Բրավո, Ֆրանսիա»,- գրել է Սալոմե
Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում։ Վրաստանի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ
Ֆրանսիայում ընտրությունների արդյունքը «հաղթանակ է և հույս Եվրոպայում բոլորի
համար, ովքեր դիմադրում են Ռուսաստանի ջանքերին»։
Ծայրահեղ աջերը, որի առաջնորդն է Մարին Լը
Պենը, հայտնի է ՌԴ նախագահ Պուտինի նկատմամբ իր դրական վերաբերմունքով: Այդ
կուսակցությունը լավագույն արդյունքն է ցույց տվել Ֆրանսիայում արտահերթ
խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, սակայն հուլիսին 7-ին կայացած
երկրորդ փուլի արդյունքներով զբաղեցրել է երրորդ տեղը։ Առաջին տեղում ձախերն են,
բայց ոչ մի կուսակցություն չունի բավարար ձայներ ինքնուրույն կառավարություն ձևավորելու
համար։