Էրդողանը մեկնում է Վաշինգտոն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-11-ը կայցելի ԱՄՆ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։


Այցի շրջանակներում Վաշինգտոնում նախատեսված են Թուրքիայի ղեկավարի երկկողմ հանդիպումներ պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ։


«Էրդողանի ՆԱՏՕ-ական պորտֆելի հիմնական թեմաներն են Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում, ռուս-ուկրաինական հակամարտության լուծումը, Սև ծովում անվտանգության ապահովման հարցերը և իրավիճակը Մերձավոր Արևելքում»,- ավելի վաղ նշել էր CNN TÜRK-ը:


Մեկ այլ խնդրի վրա ևս Թուրքիայի նախագահը մտադիր է կենտրոնանալ Վաշինգտոնում, այն է՝ պայքար ահաբեկչության դեմ: