Գերմանիայի ԱԳՆ-ն այսօր՝ հուլիսի 4-ին,
հայտարարել է, որ կանչել է Թուրքիայի դեսպանին։ «Որպես Եվրո 2024-ի տանտերեր՝ մենք
ցանկանում ենք, որ սպորտը միավորի»,- X սոցիալական ցանցում ասվում է նախարարության
հաղորդագրության մեջ:
Դեսպանի կոչը կապված է այն բանի հետ, որ թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալը մատներով նմանակել է գայլի գլխի ձևը այն բանից հետո, երբ հուլիսի 2-ին ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը Ավստրիայի դեմ խաղում գոլ է խփել։
Ցուցադրված ժեստը կապված է «Գորշ գայլերի»՝ Թուրքիայի
Ազգայնական շարժում կուսակցության ծայրահեղ ազգայնական երիտասարդական մասնաճյուղի
հետ: Ժեստն արգելված է Ավստրիայում, «Գորշ գայլեր» խումբն արգելված է աշխարհի
տարբեր երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, իսկ Ռուսաստանի միջազգային գործերի
խորհուրդը կազմակերպությունը համարում է ծայրահեղական։ Գերմանիայում «գայլի
ողջույնն» արգելված չէ, միաժամանակ իրավապահ մարմինները հետևում են խմբին։