Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Շուշիում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին: Նա մտադիր է անձամբ ներկա գտնվել հուլիսի 6-ին Բեռլինում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Թուրքիայի և Նիդեռլանդների հավաքականների միջև կայանալիք հանդիպմանը։ Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը։
Այս որոշումը, ինչպես պարզաբանում է
հեռուստաալիքը, ընդունվել է այդ թվում նաև՝ Թուրքիայի ազգային
հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալի պատճառով, որի նկատմամբ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն է սկսել։
Հուլիսի 6-ին Ադրբեջանում նախատեսված է Թյուրքական պետությունների կազմակերպության
գագաթնաժողովը։ Էրդողանն ավելի վաղ ծրագրել էր անձամբ մասնակցել
դրան։