Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ
դրական դինամիկան՝ Սոցիալական հետազոտությունների կենտրոնը (ՍՀԿ) հարցումներ է
անցկացրել Ադրբեջանի բնակչության շրջանում՝ պարզելու համար հանրային կարծիքն այս
հարցում։
Ինչպես հայտնում է Կենտրոնը, 2024 թվականի
հունիսին անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ «Դուք աջակցո՞ւմ եք Ադրբեջանի
և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը» հարցին, հարցվածների
83.8%-ը պատասխանել է՝ «այո, աջակցում եմ», 13.5%-ը պատասխանել է՝ «ոչ, չեմ աջակցում»,
հարցվածների 2.7%-ը դժվարացել է կարծիք հայտնել այս հարցի վերաբերյալ։