Ադրբեջանը
Հարավկովկասյան տարածաշրջանային համագործակցության ինտեգրված և ներառական մոդելի
կառուցման կողմնակից է՝ հիմնված նոր աշխարհաքաղաքական իրողությունների և
արդարության վրա՝ առանց ինչ-որ բաժանարար գծերի։ Այս մասին ասված է Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական նամակում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ
Ջոզեֆ Բայդենին հուլիսի 4-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը, որպես
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և դրա հիմքում ընկած հինգ սկզբունքների
նախաձեռնող, միշտ քաղաքական կամք է ցուցաբերում խաղաղության
օրակարգն առաջ մղելու համար. «Մենք
ողջունում ենք ԱՄՆ ջանքերը՝ մշտապես աջակցելու
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայուն
խաղաղության հաստատմանը և խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին»։