Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և
Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի
արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ
ճեպազրույցում։
«Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում
խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակից։ Մենք միշտ պատրաստ ենք
նպաստել կողմերի միջև կառուցողական հաղորդակցությանը և ձեռնարկել կոնկրետ քայլեր
հաստատելու փոխշահավետ համագործակցություն»,- հայտարարել է Դարչիաշվիլին: