Թեհրանն ու Մոսկվան ՌԴ-ից գազի մատակարարման պայմանագիր կստորագրեն

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է մոտ ժամանակներում Ռուսաստանի հետ պայմանագիր կնքել՝ ՌԴ-ից գազի մատակարարման մասին։


Ինչպես ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, երկրի ենթակառուցվածքները շուտով պատրաստ կլինեն ռուսական գազն ընդունելուն։

 


Նախօրեին «Գազպրոմի» ղեկավարը National Iranian Gas Company-ի հետ Ռազմավարական հուշագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնությունից Իրան գազի մատակարարման կազմակերպումը մշակելու վերաբերյալ։



Ավելի ուշ երկու երկրների ղեկավարները հեռախոսով քննարկել են էներգետիկ համագործակցությունը։ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը հայտարարել է, որ փաստաթուղթը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի տնտեսական զարգացման և Մոսկվայի ու Թեհրանի միջև հարաբերությունների խորացման համար։


«Իրան ռուսական գազի մատակարարումների վերաբերյալ համատեղ հուշագրի ստորագրումը մեծ քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման ճանապարհին և արդյունավետ միջոց տարածաշրջանի տնտեսական զարգացման համար»,- Մոհբերի խոսքերը մեջբերել է իրանական Tasnim գործակալությունը։