Շոյգուն և Հուլուսի Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2023 թվականի մարտի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։

 Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են «Սևծովյան նախաձեռնության» իրականացման արդյունքները, սիրիական և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխգործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ: