ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում
գրել է.«Բարեկարգ մանկապարտեզներ սյունեցի փոքրիկների համար
Միայն Սիսիան համայնքում 2020-21թթ. ընթացքում վերանորոգվել են Նորավան, Շամբ, Վաղատին, Տոլորս, Որոտնավան բնակավայրերի, Սիսիանի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները:
Երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանների գույքը:
Սյունիքի այլ համայնքներում ևս սուբվենցիոն ծրագրերով շարունակվում է ինչպես մանկապարտեզների, այնպես էլ այլ ենթակառուցվածքների բարեկարգումը»