Ծովային շրջափակման մեկնարկից ի վեր ԱՄՆ ռազմածովային ուժերը հրամայել են 29 նավերի, այդ թվում՝ Իրանի հետ կապված, փոխել ուղղությունը կամ վերադառնալ նավահանգիստներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։
Զինվորականները հայտարարել են, որ մի շարք առևտրային նավերի կողմից շրջափակումը ճեղքելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, ըստ զինվորականների պնդման, Hero II և Hedy տանկերները նախկինում կալանվել են և այժմ խարիսխ են գցած իրանական Չահբահար նավահանգստում։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Dorena նավը Հնդկական օվկիանոսում ուղեկցվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակրի կողմից՝ շրջափակումը խախտելու փորձից հետո։
«Ամերիկյան զինուժն ունի գլոբալ ընդգրկում։ Ամերիկյան ուժերը գործում և ապահովում են շրջափակման պահպանումը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս», — ասված է հաղորդագրության մեջ։