Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայում է
Թուրքիա է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հասանովն այցի շրջանակում մասնակցելու է թուրք-ադրբեջանական ձմեռային զորավարժություններին, որոնք փետրվարի 1-ից ընթանում են Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում։