Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուզվել է բրիտանացի հեռուստահաղորդավար Սթիվեն Բարթլեթի հետ հարցազրույցի ընթացքում՝ խոսելով իր ծանր հուզական վիճակի մասին։
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կիևի դիրքորոշման նկատմամբ դժգոհության և հոկտեմբերի 21-ին ամերիկացի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի մասնակցությամբ ուկրաինական ու ռուսական կողմերի միջև կայացած բանակցությունների ֆոնին։
YouTube-ի «The Diary Of A CEO» ալիքում հրապարակված հարցազրույցի ընթացքում Զելենսկին խոսել է մշտական անքնության և իր բնորոշմամբ՝ «սարսափելի ցավի» մասին, որը, նրա խոսքով, ոչ մեկին չէր ցանկանա զգալ։
Երբ հաղորդավարը նկատել է Զելենսկու աչքերում արցունքներ և հարցրել այդ մասին, Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ հուզվել է։