Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան քայլեր կձեռնարկեն հակահրթիռային պաշտպանության հարցում
Նախագահ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Թուրքիան Ֆրանսիայի և Իտալիայի հետ «դրական քայլեր» կձեռնարկի ֆրանս-իտալական EUROSAM կոնսորցիումի կողմից մշակված SAMP-T հակահրթիռային պաշտպանության համակարգի հարցում:

Անկարան, որը ԱՄՆ պատժամիջոցների  է ենթարկվել  ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության մարտկոցների գնման պատճառով, վերջին տարիներին քննարկում է նաև SAMP-T-ի վրա հիմնված համակարգի ձեռք բերման կամ մշակման հարցը, սակայն մինչ այժմ ակնհայտ առաջընթաց չի գրանցել:

Էրդողանը զրուցել է լրագրողների հետ Հռոմում՝ G20-ի գագաթնաժողովից հետո, որտեղ հանդիպել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։