Կառավարությունը կների Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը
ՀՀ կառավարությունը կների Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը։

«Նախորդիվ որոշումներով կառավարությունն այդ պարտավորությունների մի զգալի մասը վերցրեց իր վրա, սա այդ որոշման տրամաբանական շարունակությունն է, քանի որ ստացվում է, որ մենք քաղաքացիների պարտավորությունները վերցրել ենք, բայց գրավները պահում ենք մեզ մոտ։ Մենք քննարկեցինք ու որոշում կայացրեցինք, որ անտրամաբանական է, մանավանդ, այս իրադրության մեջ, երբ փորձում ենք ամեն ինչ անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանաված մեր քույրերն ու եղբայրները հնարավորինս լավ պայմաններում հայտնվեն»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ այս որոշումը վերաբերում է ոսկու գրավադրմամբ մոտ 6 հազար վարկի։