Կառավարության այսօրվա նիստում բուսաբուծության աջակցության ծրագրի քննարկմանը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ աջակցության նպատակով կտրամադրվի փոխհատուցում՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով կտրամադրվի 70.000 դրամ, եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85.000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100.000 դրամ:
Նախարարի խոսքով՝ ծրագրի ընդունման դեպքում կբարելավվի հանրապետության պարենային անվտանգության մակարդակը: Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ո՞նց ենք անելու, որ սրա արդյունքում ստանանք հատիկաընդեղեն, ոչ թե քրեական գործեր»: