Հայտնի է՝ երբ և որտեղ կհուղարկավորեն Նավալնիին
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին մոսկովյան Մարյինո շրջանի Սուրբ Աստվածածնի «Սփոփիր իմ վշտերը» սրբապատկերի եկեղեցում:

Ինչպես հայտնում է golosameriki.com-ը, հուղարկավորությունը տեղի կունենա Բորիսովյան գերեզմանատանը։ Այս մասին հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։