Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, Հյուսիսային ավտոկայանի հարակից տարածքում երեխան գրկին մի քաղաքացի մոտեցել է պարեկային ծառայողներին և հայտնել, որ երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։
Պարեկներն անմիջապես ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն։ Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունից հավելում են, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, հասարակական կարգը պահպանելուց բացի, անհրաժեշտության դեպքում պատրաստ են օպերատիվորեն արձագանքել յուրաքանչյուր ահազանգի և աջակցել քաղաքացիներին։