Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կազբեկ Թայսաևը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների պատմության դասագրքերում բացահայտվել են Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների լուրջ խեղաթյուրումներ:
Նա դիմել է Սերգեյ Լավրովին խորհրդարանի և ԱԳՆ համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկով՝ առաջ քաշելու ԱՊՀ երկրների համար պատմության միասնական դասագրքի ստեղծման գաղափարը Հայրենական մեծ պատերազմի պատմության վերաբերյալ։ Հաղորդվում է, որ Լավրովն աջակցել է այդ գաղափարին: