ՌԴ-ի և ՀՀ-ի գերատեսչությունները Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով կուսումնասիրեն առևտրային հարցերը

Ռուսաստանի և Հայաստանի ոլորտային գերատեսչությունները կմշակեն առևտրի հարցերը՝ Բիշքեկում կայացած նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Բիշքեկում և շատ կարևոր հանդիպում էր, չափազանց բովանդակալից, նշվել են որոշ կոնկրետ պահեր, որոնք կապված են երկկողմանի առևտրատնտեսական համագործակցության հետ:


Եվ համապատասխան գերատեսչությունները զբաղվելու են այդ հարցերով, մշակելու են դրանք»,- ասել է Պեսկովը:


Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ Բիշքեկում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էին մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու և ըստ ռուսական կողմի՝ ԵԱՏՄ-ում անդամակցության անհամատեղելիության մասին հարցը։