Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Շահումյան գյուղի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Վաչե Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Գրիգոր Ա.-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հեծանվորդի մահը։