Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի կապակցությամբ նրա խոսքերի համար: Այս մասին հաղորդվել է Ադրբեջանի ղեկավարի Х սոցիալական ցանցում արված գրառման մեջ։


«Հարգելի նախագահ Դոնալդ Ջ. Թրամփ,


Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բարի խոսքերի համար, որոնք հասցեագրել եք ինձ ձեր ուղերձում՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկի կապակցությամբ»,- ասվում է գրառման մեջ։