Ռուս հայտնի բլոգեր Վալերիա Չեկալինան՝ ԼերՉեկը, ներում է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Նոյեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Հիշեցնենք, որ բլոգերի դեմ հարուցված քրեական գործի քննությունը ժամանակավորապես կասեցվել էր նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով, սակայն հետագայում վերսկսվել էր։ Չեկալինան դատապարտվել էր 5 տարվա պայմանական ազատազրկման և 763,5 միլիոն ռուբլի տուգանքի։
Վալերիա Չեկալինայի մոտ ախտորոշվել է ստամոքսի չորրորդ փուլի քաղցկեղ՝ ողնաշարի, ոտքերի և թոքերի մետաստազներով։ Բլոգերը բուժում է ստանում Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնում։ Նա արդեն անցել է քիմիաթերապիայի ութ կուրս։
Նրա առողջական վիճակը վերջին ամիսներին զգալիորեն վատթարացել է։ Բլոգերը նաև կորցրել է աջ աչքի տեսողությունը և ողնաշարի ախտահարման պատճառով վիրահատության ենթարկվել։