Մոսկվան Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ոչ պաշտոնական բանակցությունների շրջանակներում լայնածավալ պահանջներ է ներկայացրել եվրոպական անվտանգության ճարտարապետության վերանայման հարցում: Ինչպես հաղորդում է Bild-ը, Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ ռուսական առաջարկները ներկայացվել են նաև եվրոպացի ներկայացուցիչներին:
Պարբերականի
տեղեկություններով՝ Ռուսաստանը պահանջում է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից, և որ
Էստոնիայում, Լատվիայում ու Լիտվայում չտեղակայվեն դաշինքի ռազմաբազաներ:
Մոսկվան
նաև պնդում է օկուպացված ուկրաինական տարածքների նկատմամբ վերահսկողության
պահպանում և ամբողջ Դոնբասի հանձնում՝ ներառյալ Դոնեցկի և Լուգանսկի մարզերը,
որոնք ներկայումս գտնվում են Կիևի վերահսկողության տակ:
Առաջարկվող
պլանի համաձայն՝ Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ մտնելուց։ Միաժամանակ չի բացառվում նրա
հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը։ Բացի դրանից, առաջարկվում է
ապառազմականացնել Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստները և ապահովել նավարկության
ազատություն Սև և Բալթիկ ծովերում։