Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-Ռուսաստան վերջին բանակցությունները պատերազմի ավարտի հույս են ներշնչում: Նրա խոսքով՝ Եվրամիությունը կդառնա խաղաղության գործընթացի լիարժեք մասնակից, իսկ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում:
Մոսկվա կատարած այցից հետո Դոնալդ Թրամփի հատուկ
բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը ժամանել են Դուբլին, որտեղ հանդիպել
են Զելենսկու հետ:
Ուկրաինայի
առաջնորդը անդրադառնալով ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյունքներին՝ մասնավորապես
ասել է. «Առաջին արդյունքը. մարդասիրական՝ տեղի կունենա գերիների ազատ արձակում, և
մենք ակնկալում ենք այս պատերազմի ամբողջ ընթացքում գերիների ամենամասշտաբային
փոխանակում։ Երկրորդ արդյունք. մենք ավելի ակտիվորեն ենք ներգրավում եվրոպացի
ներկայացուցիչներին դիվանագիտության մեջ, որպեսզի նրանք հավասար պայմմաններով մասնակցեն բանակցություններին։ Ուկրաինան միշտ պաշտպանում է ամբողջ Եվրոպայի շահերը։ Երրորդ
արդյունք. մենք նախապատրաստում ենք ապագա բազմակողմ հանդիպումներ։
Դիվանագիտությունը հետագայում ևս ակտիվ կլինի»: