Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխտանքային այցով Սպիտակի բժշկական կենտրոնում է:
ԱՆ-ից հայտնում են, որ Ճապոնիայի կառավարության՝ «Grassroots Human Security Projects» դրամաշնորհային ծրագրի շրջանակում բժշկական կենտրոնը կհամալրվի ակնաբուժական արդի սարքավորումներով (ֆակոէմուլսիֆիկացման համակարգով և եղջերաթաղանթի էնդոթելյար միկրոսկոպով):
«Ծրագրով նախատեսվում է նաև տեսողական և տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ձեռք բերել տեղափոխող մեքենա։
Սարքավորումների շնորհիվ Սպիտակում հնարավոր կլինի իրականացնել կատարակտի, գլաուկոմայի և աչքի այլ հիվանդությունների վիրահատություններ:
Ծրագիրը կծառայի Սպիտակի և հարակից 19 բնակավայրերի շուրջ 15 հազար բնակիչներին:
Նախարարը կարևորել է բուժծառայությունների մարզային հասանելիության ապահովումը:
«Ուրախ եմ, որ Սպիտակի բժշկական կենտրոնը զարգացման արագընթաց ուղի է բռնել։ Այն առաջիններից է արձագանքում առողջապահության ոլորտում մեկնարկող նոր ծրագրերին՝ ձգտելով տեղում ներդնել նորարարական մեթոդներ և ծառայություններ՝ ի շահ մարզի բնակչության։ Հատկանշական է նաև, որ կենտրոնը հայ-ճապոնական արդյունավետ համագործակցության գեղեցիկ օրինակներից է, որի նշանակությունն ու արժեքը դժվար է բառերով գնահատել»,- նկատել է Անահիտ Ավանեսյանը։
Նախաարը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աոքի Յուտական, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շրջել են Սպիտակի բժշկական կենտրոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: