Ելիսեյան պալատի պատվո պահակախմբի անդամն ուշագնաց է եղել հենց Մակրոնի կողքին

Ելիսեյան պալատի պատվո պահակախմբի երկու անդամներ ուշաթափվել են չորեքշաբթի՝ նոյեմբերի 11-ին, Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է  ֆրանսիական Le Parisien թերթը։


Սլովակիայի հեռուստատեսության կողմից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է պատվո պահակախմբի առաջին անդամը ճոճվում, իջեցնում սուրը, ապա ընկնում։ Մակրոնը և մի քանի այլ անձինք անմիջապես մոտենում են գիտակցությունը կորցրած տղամարդուն։


Այնուհետև Մակրոնը ողջունում է պալատի մուտքին մոտեցող  Պելեգրինիին, ինչից հետո երկրորդն է ընկնում՝ այս անգամ կադրից դուրս, գրում է թերթը։


Տեսանյութում լսվում է, թե ինչպես է պատվո պահակախմբի անդամի սուրն ընկնում գետնին, և երևում է Էմանուել Մակրոնի արձագանքը։ Տղամարդը, որը ենթադրաբար նկարահանել է տեսանյութը, զարմացած հարցնում է. «Սա ի՞նչ է, գրողը տանի»։


Միջադեպի պատճառի և տուժածների վիճակի մասին պաշտոնապես չի հաղորդվել։