ԱՄՆ ողջունում է ձերբակալված հայ և ադրբեջանցի զինծառայողների փոխանակումը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ձերբակալված հայ և ադրբեջանցի զինծառայողների դեկտեմբերի 13-ի փոխանակումը, հայտնել է պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք խրախուսում ենք այդ քայլը: Մենք քննարկումներ ենք անցկացրել երկու կառավարությունների հետ, Միացյալ Նահանգները ողջունում է գերեվարված հայ և ադրբեջանցի քաղաքացիների վերադարձը և հաղորդում է, որ քննարկվում են վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ», - ասել է Միլլերը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ ձգտեն դրան:

«ԱՄՆ-ը կշարունակի աշխատել այս ուղղությամբ Բաքվի և Երևանի հետ»,- ավելացրել է Մեթյու Միլլերը։

Աղբյուր՝ azatutyun.am