ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստանի անվտանգային համակարգին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը։ Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:


ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստանի անվտանգային համակարգին, տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը՝ պատասխանելով նաեւ քննարկման մասնակիցների հարցերին։