Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ի, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-6-ը՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։
Երևան քաղաքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։