Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի 27 տարածաշրջանում ՄԻԱՎ-ի համաճարակը դուրս է եկել ռիսկի խմբերից և հասել համընդհանուր փուլի։ Ռոսպոտրեբնադզորը նաև ահազանգում է հիվանդանոցներում արյան միջոցով վարակման (հեպատիտ C, ՄԻԱՎ) վերջին 15 տարվա ռեկորդային աճի մասին․ գրանցվել են անգամ արյան փոխներարկման միջոցով ՄԻԱՎ-ով վարակման դեպքեր: Մասնագետների գնահատմամբ՝ բուժման ցածր ծածկույթի պատճառով մինչև 2030 թվականը ՌԴ-ում ՄԻԱՎ ունեցողների թիվը կարող է հասնել 1,47 միլիոնի: