Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Խարկովին․ կան զոհեր և վիրավորներ

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել ուկրաինական Խարկով քաղաքի Նովոբավարսկի շրջանին։ Հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը ստացել են վիրավորումներ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։


Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 17-ամյա մի աղջիկ։ Դեպքի վայրում ավտոմեքենաներ են այրվել, վնասվել է 10 ավտոտնակ։


Ինչպես հայտնել է Տերեխովը, հարվածների հետևանքով վնասվել են բազմաբնակարան և մասնավոր բնակելի տներ, ինչպես նաև ավտոմեքենաներ։


Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։