Կառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար

ՀՀ Կառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար։


Մրցույթի նպատակն է ընտրել մասնագիտական, կառավարչական և կազմակերպչական բարձր կարողություններ ունեցող թեկնածուի, որը կկարողանա ապահովել պետական արարողակարգի ծառայության արդյունավետ ղեկավարումը, բարձր մակարդակի պաշտոնական այցերի և միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև ծառայության հետագա զարգացումը։


Թեկնածուներին ներկայացվող հիմնական պահանջները

·       

Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, մասնավոր կամ պետական հատվածում, այնպիսի ոլորտներում, որոնք ներառում են մեծ միջացառումների և բանակցությունների կազմակերպում, լոգիստիկ խնդիրների լուծում։

·       

Առնվազն 3 տարվա ղեկավար կամ բարդ կազմակերպական գործընթացների կառավարման փորձ։

·       

Պետական և դիվանագիտական արարողակարգի, միջազգային հարաբերությունների և համապատասխան օրենսդրության իմացություն։

·       

Հայերենի բանավոր և գրավոր իմացություն, անգլերենի և ռուսերենի առնվազն C1 մակարդակի իմացություն՝ բանավոր և գրավոր։

·     

  Կառավարչական, կազմակերպչական կարողություններ և հաղորդակցման բարձր հմտություններ, դիվանագիտական նրբանկատություն և ներկայացուցչականություն։

·       

Տեխնոլոգիական, մասնավորապես արհեստական բանականության գործիքներով աշխատելու հմտություններ։


Մրցույթի անցկացման կարգը


Մրցույթն անցկացվելու է հետևյալ փուլերով՝


1.     Ներկայացված փաստաթղթերի և մոտիվացիոն նամակների գնահատում, թեկնածուների կարճ ցուցակի ձևավորում։


2.     Պետական արարողակարգի վերաբերյալ տեսական գիտելիքների գրավոր ստուգում։


3.     Գործնական իրավիճակային առաջադրանք։


4.     Կառուցվածքային հարցազրույց։


5.     Արդյունքների ամփոփում և առավելագույն միավորներ հավաքած երեք թեկնածուների ներկայացում ՀՀ վարչապետին՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝


1.       Մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով թեկնածուի համապատասխանությունը սահմանված ընտրության չափանիշներին։


2.       Ինքնակենսագրություն (CV) և մասնագիտական գործունեության նկարագիր։


3.       Բարձրագույն կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթեր։


4.       Վերջին աշխատավայրի անմիջական ղեկավարի կողմից տրված բնութագիր։


Դիմումների ընդունման ժամկետը՝ հայտարարության հրապարակման օրվանից 10 օրացուցային օր։


Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել՝ talent@gov.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի մրցույթ»։

Մրցույթի հաջորդ փուլերին մասնակցելու համար ընտրված թեկնածուները կտեղեկացվեն անհատապես։