Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուին։
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել առաքելության անդամներին գործադրած ջանքերի համար՝ կարևորելով ԵՄ աջակցությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում։
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել համագործակցության հետագա կազմակերպմանը վերաբերող հարցերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ։