Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը (ՊԱԿ) վերաբերող հարցեր:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիդ Թավադյանը ներկայացրել է պետական ակտիվների տեսակները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ։ Պետական ակտիվների կառավարման գործընթացում կարևորվել է թափանցիկ և հաշվետվողական գործունեություն իրականացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում, ընդգծվել է մեկ իրավասության կենտրոնի ստեղծումը` առաջարկելով ակտիվների կառավարումը մեկ տեղում։

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները: Ընդգծվել է նաև պետական ակտիվների գույքագրում իրականացնելու անհրաժեշտությունը: