Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը երբեք հարվածներ չի հասցրել ուկրաինական ենթակառուցվածքներին, որոնք չեն աջակցել ահաբեկչական հարձակումներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների ընթացքում։
Լավրովը նշել է, որ Մոսկվան շահագրգռված չէ էներգակիրների գների բարձրացմամբ և կողմնակից է կայունությանը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանը նավթագազային ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ ունեն։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է տարածաշրջանում հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու Իրանի ձգտումը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը։