Սանկտ Պետերբուրգում հաստատվել է կապկի ծաղկով վարակման 5 դեպք

Սանկտ Պետերբուրգում հինգ մարդու մոտ հաստատվել է կապկի ծաղիկ հիվանդությունը։ Այս մասին հայտնել են Սանկտ Պետերբուրգի Բոտկինի անվան հիվանդանոցից։


Բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ վարակը հաստատվել է ավելի վաղ հոսպիտալացված հինգ քաղաքացիների մոտ. 


«Բոլոր պացիենտների առողջական վիճակը գնահատվում է կայուն, նրանց մոտ նկատվում են հիվանդության թեթև և միջին ծանրության ախտանշաններ»։


Նշենք, որ կապկի ծաղիկը հազվադեպ հանդիպող վարակիչ հիվանդություն է