Լուվրը փակ է. ուսանողները արգելափակել են թանգարանի մուտքը

Լուվրի վարչակազմը հայտարարել է, որ ուսանողների բողոքի ցույցերի պատճառով թանգարանը փակ է։


«Հարգարժան այցելուներ։ Ուսանողների բողոքի ցույցերի պատճառով թանգարանն այս պահին փակ է։ Ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարության համար»,- ասվում է թանգարանը սոցցանցերում։


Թե երբ կվերաբացվի թանգարանը՝ չի հստակեցվում:


Հոկտեմբերի 19-ի առավոտյան արվեստի և մշակույթի կրթական հաստատությունների ուսանողները արգելափակել են Լուվրի մուտքը։ «Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ արգելափակում ենք աշխարհի խոշորագույն թանգարանը»,- ասվում էր թանգարանի մուտքի մոտ փակցված թռուցիկում։