Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է տվել անկարգությունների ֆոնին, սակայն նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել այն: France Info-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ելիսեյան պալատը։
Ելիսեյան
պալատում բացատրել են, որ Մակրոնն այդպիսի որոշում է կայացրել՝ «հաշվի առնելով օրենքի
և կարգուկանոնի ուժերի մշտական հրամանատարության անհրաժեշտությունը ներկայիս կոնտեքստում»։
Նախագահը
հանձնարարել է Նունյեսին «հնարավորինս արագ ծավալել գործողությունների նոր մեթոդներ
տեղերում» և «ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու թափանցիկությունը կանխատեսումների
և տեղեկատվության ձախողումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են բռնության»։