Միգրանտները գրավել են Ֆրանսիան․ պետք է անհապաղ փակել սահմանները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ փակել Ֆրանսիայի սահմանները։ Այս մասին նա գրել է Truth Social-ում։


«Միգրանտները գրավել են Ֆրանսիան։ Նրանք պետք է ԱՆՀԱՊԱՂ ՓԱԿԵՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ»,- գրել է Թրամփը։


Նշենք, որ ամբողջ Ֆրանսիայում շարունակվող բողոքի ակցիաների կապակցությամբ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն այսօր կանցկացնի միջգերատեսչական ճգնաժամային կենտրոնի խորհրդակցություն։


Մի քանի քաղաքներում արդեն հայտարարվել է պարետային ժամ։


Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ֆրանսիայում բողոքի ցույցերի կազմակերպման հետևում կանգնած համակարգող խումբը այսօր հայտարարել է բողոքի ցույցերի երկրորդ փուլի մասին՝ հոկտեմբերի 24-ին և 31-ին։