SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հեռանա պաշտոնից։ Այս մասին նա գրել է «X» սոցիալական ցանցում։
Մասկն արձագանքել է հարթակի օգտատերերից մեկի հրապարակմանը, որում քննադատության էր ենթարկվել Զելենսկու՝ բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանին տված հարցազրույցը։
Հրապարակման հեղինակը պնդել է, որ Զելենսկին մտադիր չէ ավարտել պատերազմը, քանի դեռ Ռուսաստանը պարտության չի մատնվել, և որ նրա գլխավոր մտահոգությունը պատերազմի ավարտն ու նախագահական ընտրությունների անցկացումն են։
«Եվ այսպես, սպանդը կշարունակվի։ Զելենսկու հեռանալու ժամանակն է»,- գրել է Մասկը։
Զելենսկու նախագահական լիազորությունների հնգամյա ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Սակայն Ուկրաինայում հերթական նախագահական ընտրություններ չեն անցկացվել։ Կիևը դա պայմանավորում է երկրում գործող ռազմական դրությամբ։
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել էր, որ Ուկրաինային նոր նախագահ է անհրաժեշտ։ Նրա խոսքով՝ Զելենսկին բազմիցս հնարավորություն է ունեցել ավարտելու Ռուսաստանի հետ հակամարտությունը, սակայն չի օգտվել դրանից։