Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը։ Այս մասին հայտնում են Եևանի քաղաքապետարանից:
«Շենքի լուսավորության համար տեղադրվել է շուրջ 400 լուսակետ և 150 մետր երկարությամբ LED լուսային ժապավեն:
Նախագիծն այս հնարավորություն տվեց նորովի ընդգծել քաղաքի պատմական դիմագիծը։
Սա մայրաքաղաքի և մարզերի միջև համագործակցության ևս մեկ օրինակ է, որը միտված է համայնքների զարգացմանն ու քաղաքային միջավայրի բարելավմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: