Էմմա Պալյանը նշանակվել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի օգնական

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էմմա Պալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական։


Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերի իր էջում։


«Սիրելի՛ մարդիկ, ահա եկավ այն պահը, որ ուզում եմ ձեզ տեղեկացնել․ կյանքիս այս փուլում աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ մեր քաղաքական թիմի հիմնադիր անդամներից մեկի, ՀՀ լավագույն քաղաքական գործիչներից մեկի, իմ ամենաԸնկերոջ հետ, մի մարդու հետ, ում, եթե հանդիպած չլինեի իմ կյանքում, չէի լինի այն, ինչ այսօր կամ․․․ Եվ այսպես, այսուհետ ծառայելու եմ ՀՀ և ՀՀ քաղաքացուն՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականի պատասխանատու պաշտոնում»։


Էմմա Պալյանը նաև երախտագիտություն է հայտնել ընձեռված հնարավորության և վստահության համար․


«Այս հնարավորության և մեծ վստահության համար շնորհակալությունս եմ հայտնում Ալեն Սիմոնյանին և իմ քաղաքական ընտանիքին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ծառայել, ծառայում և ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Պալյանը: