Քաղաքացիակենտրոն լրատվություն
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության առաջխաղացման գործում: Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակման մեջ:
Հրապարակման
մեջ նշվում է. «Ի նշան խաղաղության գործընթացում նրա նշանակալի ներդրման՝ իմ
նախաձեռնությամբ Ադրբեջանն ու Հայաստանը նախագահ Թրամփին համատեղ առաջադրել են Խաղաղության
Նոբելյան մրցանակի:
Մենք
անկեղծորեն հույս ունենք, որ նախագահ Թրամփի պատմական ջանքերը՝ ուղղված մեր
տարածաշրջանում ամուր խաղաղության ապահովմանը, արժանի գնահատականի կարժանանան այս
տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի վերաբերյալ որոշում կայացնելիս»: