Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-14:00-ը, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ա. Տիգրանյան, Ազատության, Ազատության 2 նրբ., Կ. Ուլնեցու, Վարշավյան, Վրթ. Փափազյան փողոցների ջրամատակարարումը: