Թրամփը Զելենսկիին առաջարկել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու համար․ Bloomberg

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին առաջարկել է մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Գործակալության տվյալներով՝ Թրամփն առաջարկն արել է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը փորձում է վերսկսել ռուս-ուկրաինական բանակցությունները։


Զելենսկին հրաժարվել է առաջարկից։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ նրան «վշտացրել է այն, որ Թրամփը բարձրացրել է այդ հարցը»։


Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի առաջարկը կապված է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը վերականգնելու Վաշինգտոնի փորձերի հետ։