Քաղաքագետ Էլլեն հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ընտրությունները հերթական խոշոր հետընթացն էին ռուսական ժողովրդավարության համար ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Փաշինյանի ելույթի ամենաուշագրավ
և, թերևս, ամենաքաղաքական հատվածներից մեկը վերաբերում էր Հայաստանի 2026 թվականի ընտրություններին
և, նրա ձևակերպմամբ, «պետության զավթման» ծրագրին։
ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ընտրություններն անցել են «առանձնահատուկ
արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում», և որ արտաքին
ու ներքին մի շարք ուժեր մշակել և իրագործել էին պետության զավթման ծրագիր՝ զանգվածային
ապատեղեկատվության, հիբրիդային գործիքների և, նրա պնդմամբ, նաև զանգվածային ընտրակաշառքի
կիրառմամբ։
Վարչապետը արձանագրեց, որ Հայաստանի պետական ինստիտուտները կարողացել են դիմակայել
այդ փորձին և կանխել պետության զավթումը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ազատ
արտահայտել իրենց կամքը։
Սա թերևս կարելի է հստակ քաղաքական մեսիջ համարել` Մոսկվային․ Հայաստանի իշխանությունը
բացահայտ ցույց է տալիս, որ արտաքին միջամտության և իշխանության փոփոխության փորձերը
դիտարկում է որպես ազգային անվտանգության և պետականության դեմ ուղղված սպառնալիք։
Ավելին` Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները գտնվում
են տրանսֆորմացիայի փուլում և բնականաբար փոխվելու են՝ ընդգծելով, որ Հայաստանի ցանկությունն
է այդ հարաբերությունները զարգացնել բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների
հիման վրա։
Ելույթի մնացած շեշտադրումները՝
Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթաց,
Գերիների վերադարձ
Խաղաղության համաձայնագրի ստորագրում և վավերացում,
TRIPP-ի իրականացում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացում, Հայաստանի
բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և
🔹Հարաբերությունների խորացում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի,
Չինաստանի և այլ գործընկերների հետ, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների
«տրանսֆորմացիան»։