Ալեն Սիմոնյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցեր

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:


Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր` շեշտը դնելով տնտեսական համագործակցության զարգացման վրա։


Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։